Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ-ն շարունակելու է աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ

ՌԴ-ն շարունակելու է աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ
01.05.2014 | 13:13

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ ասված է ՌԴ արտգործնախարարության՝ 2013թ.-ի ընթացքում գործունեության հիմնական ուղղությունների մասին զեկույցում։

«Համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք է բերվել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումները վերականգնելու մասին սկզբունքային պայմանավորվածություն»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված զեկույցի տեքստում։ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ԱՊՀ տարածքում ակտիվ քաղաքական-դիվանագիտական դերակատարություն ունենալ և մասնակցել Մերձդնեստրյան հակամարտության լուծման ուղիների որոնմանը, կօժանդակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ։

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ