ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Արևմուտքը չի խանգարի ուկրաինացիներին համաձայնության գալու հարցում։ «Կիևի իշխանությունները պետք է զգան ու իրագործեն իրենց պատասխանատվությունը, պետք է երկխոսություն սկսեն հարավ-արևելքի ներկայացուցիչների հետ», - ասել է նախարարը: Նա գտնում է, որ երկխոսությունը կարելի է կազմակերպել ԵԱՀԿ-ի հովանու ներքո: