Իրանը չեղարկել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիրը Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի հետ՝ IRNA գործակալության հաղորդմամբ: Իրանի Նավթի նախարարությունը զգուշացրել էր Չինաստանի նավթագազային կորպորացիային (CNPC) պայմանագրի խզման մասին, եթե 90 օրում պարտավորությունները չկատարվեն: Չինական ընկերությունը պետք է 185 նավթահորեր փորեր Հյուսիսային Ազադեգան նավթագազահանքում: Չինական կողմը որևէ մեկնաբանություն չի տվել: Հյուսիսային Ազադեգանի պաշարները հաշվվում են մինչև 150 միլիոն տոննա, որ հնարավորություն է տալիս օրական արդյունահանել 10 հազար տոննա նավթ: ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների պատճառով՝ Իրանական գազի գլխավոր սպառողը Չինաստանն էր: