Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում
01.05.2014 | 14:59

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Ֆլինը և նրա տեղակալ Դևիդ Շեդը 2014-ի վերջին այլևս չեն պաշտոնավարի՝ հաղորդում է France-Presse-ը: Պատճառները չեն բարձրաձայնվում: The Washington Post-ի տեղեկությամբ՝ Ֆլինի վրա ճնշում է գործադրում ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը: Ֆլինն ու Շեդը կշարունակեն աշխատել հավանաբար մինչև աշուն: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ նրանք օգնել են փոխել վարչության աշխատաոճը, հնարավորություն տալով արագ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին՝ առանց հատուկ ենթաբաժինների ստեղծման ու կադրերի տեղաշարժի: The Washington Post-ը գտնում է, որ Մայքլ Ֆլինին կարող է փոխարինել գեներալ լեյտենանտ Մերի Լեժերը՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ