Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գերմանական ընկերությունները դեմ են ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացմանը

Գերմանական ընկերությունները դեմ են ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացմանը
02.05.2014 | 13:34

Գերմանական ընկերությունները երկրի կանցլեր Անգելա Մերկելին կոչ են արել չաջակցել ԱՄՆ-ի նախաձեռնությանը ` ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցների խստացման: «Գերմանական խոշոր ընկերություննները, այդ թվում` BASF SE-ը, Siemens AG-ը, Volkswagen AG-ը, Adidas AG-ը և Deutsche Bank AG-ը, բաց հանդես են գալիս ընդդեմ Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք լայն տնտեսական պատժամիջոցների: ՈՒկրաինայի ճգնաժամի խորացման հետ Գերմանիայի պաշտոնական անձանց բազմաթիվ զանգեր են գալիս ընկերությունների ղեկավարներից, ովքեր պահանջում են չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել նրանց տնտեսական շահերը Ռուսաստանում»,- գրել է The Wall Street Journal-ը:

Նշենք, որ այսօր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենան Վաշինգտոնում: Կողմերը կքննարկեն «Ժնևյան համաձայնագրերով ամրագրված պարտավորությունները Ռուսաստանի կողմից չկատարելու հարցը»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյմս Կարնին:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ