Հայկական զինված ուժերի սպան անհետացել է: Նախնական տվյալներով՝ դա Վայոց ձորում տեղակայված զորամասի ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանն է: Սպան անհետացել է Հայաստանի` Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանային գոտում: Ընթանում են որոնողական աշխատանքներ: Տվյալ պահին լեյտենանտի անհետացման վերաբերյալ կա երկու վարկած` զինծառայողը կարող էր մոլորվել կամ էլ խեղդվել լճում: