Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ակտիվ ամերիկացին զայրացնում է ադրբեջանցիներին

Ակտիվ ամերիկացին զայրացնում է ադրբեջանցիներին
02.05.2014 | 19:40

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահի շուրջ Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում։ Պաշտոնական Բաքուն չի բացառում, որկարող է ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել համանախագահությունից ետ կանչել Ջեյմս ՈՒորլիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որն ամբողջովին նվիրված է Ջեյմս ՈՒորլիքին։ Նա մեղադրել է համանախագահին քաղաքական կանխակալության, ղարաբաղյան հակամարտությունը խեղաթյուրելու և հակաադրբեջանական գործունեության մեջ։ «Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր ունի Ամերիկայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Անգամ հպանցիկ աչքի անցկացնելով սոցցանցերում ՈՒորլիքի գրառումները՝ ակնհայտ է դառնում, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփվել ԱՄՆ-ի հայ համայնքի հետ, և ոչ թե ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների։ Միևնույն ժամանակ ՈՒորլիքը հաճույքով կիսվում է միայն հայկական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներով՝ լռելով, սակայն, ադրբեջանցի լրագրողների հետ իր շփումների մասին»,- ասել է Արազ Ազիմովը:
ՈՒորլիքի թվիթերյան գրառումներից և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից մշտապես դժգոհ Բաքուն արդեն անվստահություն է հայտնում ամերիկացի համանախագահին և խոսում նրա հետ աշխատելուց հրաժարվելու մասին։
«ԶԼՄ-ների համաձայն՝ ամերիկացի համանախագահը պատրաստվում է այսօր Կալիֆոռնիայում ելույթ ունենալ հայկական սփյուռքի կազմակերպած «Առաջընթացը և ԼՂՀ ինքնորոշումը» խորագրով միջոցառմանը»: Նման միջոցառման մասնակցելն ինքնին անթույլատրելի է միջնորդի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը՝ չանդրադառնալով ՈՒորլիքի այն գրառմանը, որը տեղեկացնում է առաջիկա օրերին Հյուսթոնի ադրբեջանական սփյուռքի հետ հանդիպման մասին։

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ