ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտությանը նվիրված «կլոր սեղան»՝ «Խաղաղության հետքերով» խորագրով: Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի ստորագրման 20-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության քաղաքական, իրավական ու մարդասիրական ասպեկտների, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ:
ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ընդգծել է համապարփակ և կառուցողական բանակցային գործընթացի, բանակցություններին Ղարաբաղի լիիրավ մասնակցության վերականգնման և հակամարտող կողմերի միջև վստահության բարձրացման կարևորությունը: Նա ներկայացրել է զինադադարի ռեժիմի պահպանման ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար արդյունավետ բանակցությունների ակտիվացմանը վերաբերող գաղափարներ: