Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինայում չեն գտնում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին

ՈՒկրաինայում չեն գտնում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին
02.05.2014 | 19:43

Ռուսաստանի իշխանությունները չեն կարողանում կապ հաստատել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինի հետ, որ նախագահի հանձնարարությամբ մեկնել է ՈՒկրաինայի հարավ-արևելք: Մայիսի 2 –ին Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Լուկինը ՈՒկրաինա է մեկնել բանակցելու արտասահմանցի ռազմական դիտորդների ազատ արձակման հարցով: «Պատժիչ գործողությունները սկսելուց հետո ռուսական կողմը չի կարողանում Լուկինի հետ կապ հաստատել», -ասել է Պեսկովը: Նա ասել է, որ առճակատման գոտում են ռուս և արտասահմանցի լրագրողներ և ՈՒկրաինայի իշխանություններից պահանջել է ապահովել նրանց անվտանգությունը:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ