ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը ընդգծել է ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի նորմալ աշխատանքի կարևորությունը: Նա հայտարարել է, որ ծայրահեղ անհրաժեշտ է նվազեցնել բռնության մակարդակը և ազատել օկուպացված շենքերը:
«Շատ կարևոր է, որ մենք չտեսնենք բռնությունների շարունակում: Շատ կարևոր է, որ մենք տեսնենք օկուպացված շենքներն ազատված», -ասել է Քեթրին Էշթոնը Բեռլինում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամլո ասուլիսում: Գերագույն Ռադայում աշխատանքի նորմալացումը, ըստ Էշթոնի, կնշանակի, որ «խորհրդարանն այն տեղն է, որտեղ ՈՒկրաինայի ներկայացուցիչները կարող են միասին աշխատել». Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել անհապաղ կատարել ապրիլի 17-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները: