Ռուսաստանը, ՈՒկրաինան և ԵՄ-ն Վարշավայի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնության չեկան գազի հարցում: Մայիսին բանակցությունները կշարոնակվեն ևս երկու փուլով՝ մամլո ասուլիսում հաղորդել է էներգետիկայի հարցով Եվրահանձնաժողովի նախագահ Գյունտեր Էտինգերը:
«Մենք ծրագրում ենք եռակողմ ձևաչափով հանդիպել մայիսի կեսին ու վերջին»,- ասել է Էտինգերը և հավելել, որ հաջորդ ամիսներին կարելի է գազ կուտակել, որ պետք կգա ձմռանը: