ԱՄՆ-ը շարունակում է լիովին հավատարիմ մնալ աշխատանքին` ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին apa.az-ին հաղորդել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունից` մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի գործունեության վերաբերյալ: «ԱՄՆ կառավարությունն իր անհամաձայնությունն է հայտնել Ազիմովի գնահատականին և ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել լուրջ քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հիշեցնենք, որ վերջերս Ազիմովը դժգոհություն էր հայտնել Ջեյմս ՈՒորլիքի գործունեության վերաբերյալ և խոսել Ադրբեջանի կողմից ՈՒորլիքի` Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից հետ կանչելու հնարավորության մասին»,- գրում է կայքը: