Պենտագոնը հիմքեր չունի Ռուսաստանին թշնամի համարելու, միաժամանակ Մոսկվայից սպասում են ՈՒկրաինայի ճգնաժամի մեղմացմանն ուղղված գործողությունների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Աֆղանստանում կան մարդիկ, որոնց մենք կարող ենք դասել թշնամիների շարքը: Ահա, թե ում հետ ունենք բաց հակամարտություն: Բայց այնպիսի երկրները, ինչպիսին Ռուսաստանն է, Չինաստանը, առավել մասշտաբային են ու բարդ: Մենք պատճառ չունենք Ռուսաստանին թշնամի համարելու: Եվ Ռուսաստանի համար պատճառ չկա թշնամի լինելու»,- ասել է Քիրբին: Պաշտոնյան ընգծել է. «ԱՄՆ-ը սպասում է, թե ինչպիսի որոշումներ կընդունի Ռուսաստանը ՈՒկրաինայի ճգնաժամի կարգավորման համար և ինչպես կհամագործակցի միջազգային հանրության հետ»: