Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԼՂՀ հարցը կբարձրացվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

ԼՂՀ հարցը կբարձրացվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
03.05.2014 | 18:19

Ադրբեջանը կբարձրացնի Լեռնային Ղարաբաղի հարցը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում, որը կկայանա Բաքվում՝ հունիսի 28-ից հուլիսի 2-ը:
«Մենք առաջին հերթին մտադիր ենք այդ միջոցառումն անցկացնել ամենաբարձր մակարդակով, որպեսզի նիստի մասնակիցները կարողանան իրենց աշխատանքը կատարել հարմար պայմաններում:Մենք հերթական անգամ օրակարգում կդնենք ադրբեջանական տարածքների օկուպացիայի հարցը»,- ասել է Միլլի մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան: Նա նաև նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովի նիստում ԼՂ հարցի ընդգրկումը բավական չէ: «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պետք է կոնկրետ ավանդ ներդնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- ասել է խորհրդարանականը:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ