Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կրեմլը Կիևից պահանջում է անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունները

Կրեմլը Կիևից պահանջում է անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունները
03.05.2014 | 22:59

Ռուսաստանը ուկրաինական իշխանություններից պահանջում է դադարեցնել Սլավյանսկ քաղաքում հատուկ գործողությունը՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ «Պահանջում ենք Արևմուտքից հրաժարվել ՈՒկրաինայում կործանարար քաղաքականությունից, իսկ նրանցից, ովքեր իրենց իշխանություն են հայտարարել Կիևում՝ անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունները և ցանկացած բռնություն սեփական ժողովրդի հանդեպ, ազատել քաղբանտարկյալներին, ապահովել լրագրողների ազատ գործունեությունը»,- նշվում է հայտարարությունում։ ՌԴ ԱԳՆ կարծիքով՝ անհրաժեշտ է կազմակերպել իսկապես իրավահավասար քաղաքական երկխոսություն՝ բոլոր շրջանների մասնակցությամբ՝ երկրի ապագայի վերաբերյալ համընդունելի պայմանավորվածություններ մշակելու նպատակով, ոչ թե փորձել բարեփոխումներ ձևացնել ինքնահռչակ «հաղթողների կոալիցիայի» նեղ շրջանակում:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ