Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քերրին հրաժարվել է Լավրովի հետ հեռախոսային խոսակցությունից

Քերրին հրաժարվել է Լավրովի հետ հեռախոսային խոսակցությունից
03.05.2014 | 23:01

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրաժարվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ուրբաթ օրը ծրագրված հեռախոսազրույցից, երբ սիրիական հարցից բացի առաջարկվել է քննարկել ուկրաինական իրավիճակը:

«Հաշվի առնելով ՈՒկրաինայում իրավիճակի կտրուկ սրումը, ռուսական կողմը, չհրաժարվելով սիրիական քիմիական զենքի թեման քննարկելուց, առաջարկել է նախ քննարկել ՈՒկրաինայի հարավ-արևելքի իրավիճակը», տեղեկացրել են նախարարությունից: «Երբ ամերիկյան կողմին հաղորդվեց ուկրաինական հարցի ներառման մասին, Վաշինգտոնը հետաձգեց հեռախոսազրույցը նվազագույնը մինչև հաջորդ օրը»:
«Այդ դիրքորոշումը վկայում է, որ ամերիկացի գործընկերները շահագրգռված չեն ելքեր գտնել պայթյունավտանգ իրավիճակից, որ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ, և փաստորեն աջակցում են Կիևի գործող իշխանություններին»,- ասել է անանուն աղբյուրը և հավելել, որ դա ծայրահեղ անպատասխանատվություն է:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ