Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Բացվել է Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Բացվել է Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
04.05.2014 | 13:08

Մայիսի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան հիսուն աշխատանք՝ քաղաքային բնանկարներ, հայկական թեմաներ, Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, «Գիր թե արծիվ» հսկայական եռանկարը, ինչպես նաև՝ սրբապատկերային գործեր (անդրադարձ Լեոնարդո դա Վինչիի «Ավետում» և Միքելանջելոյի «Պիետա» ստեղծագործություններին):
Ժան Կազանջյանի փարիզյան շրջանի ստեղծագործությունը չի հարում արվեստի որևէ ուղղության. արվեստագետը ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆոռնիայում հաստատվելուց ի վեր՝ Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ-մշակույթի փոխներգործությունը: Իր «պաստառ-նկարներում» Կազանջյանը ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է ուշագրավ խորություն:
Ժան Կազանչյանի աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 27-ը:

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ