Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղրիմի թաթարների առաջնորդին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմ

Ղրիմի թաթարների առաջնորդին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմ
04.05.2014 | 13:13

Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևին, ում նախօրեին Մոսկվայից թույլ չէին տվել Սիմֆերոպոլ թռչել, այսօր կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմ` այս անգամ ցամաքային ճանապարհով:

Բազմաթիվ Ղրիմի թաթարներ այսօր ժողովվել էին Արմյանսկի մերձակայքում գործող սահմանապահ անցակետում` դիմավորելու իրենց առաջնորդին: Նրանցից շատերը այսօր ճեղքել են ռուս զինծառայողների շղթան և միանալով Ջեմիլևին` հայտարարել, թե Ղրիմ կվերադառնան միայն իրենց առաջնորդի հետ:

Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը երեկ հայտարարել էր, թե Ջեմիլևը «Արևմտյան հատուկ ծառայությունների կողմից հանձնարարություն է ստացել ապակայունացնել իրավիճակը», այդ իսկ պատճառով նրա մուտքը Ղրիմ արգելվել է:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ