Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«ԱՄՆ-ը պետք է չեզոք դիրք գրավի ղարաբաղյան հարցում»

«ԱՄՆ-ը պետք է չեզոք դիրք գրավի ղարաբաղյան հարցում»
04.05.2014 | 13:16

ԱՄՆ առաքելությունն է լինել չեզոք միջնորդ և իրերը կոչել իրենց անուններով: Trend.az-ին այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության լրատվական ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:

«Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր միջնորդական առաքելության իրականացման ժամանակ ԱՄՆ-ը պետք է ղեկավարվի փաստերով, հիմնվի դրանց վրա և իրերը կոչի իրենց անուններով»,- ասել է Աբդուլաևը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչների հետ հանդիպումը: Ըստ կայքի` «Աբդուլաևը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի տրվի հայկական լոբբիի շանտաժին ու ճնշմանը»:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ