Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սլովենիայի վարչապետը հրաժարական է տվել՝ պարտվելով կուսակցական ընտրություններում

Սլովենիայի վարչապետը հրաժարական է տվել՝ պարտվելով կուսակցական ընտրություններում
04.05.2014 | 13:24

Սլովենիայի վարչապետ Ալյոնկա Բրատուշեկը հայտարարել է, որ մայիսի 5-ին կհեռանա պաշտոնից: Նա չի վերընտրվել «Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցության ղեկավարի պաշտոնում՝ հաղորդում է RFI-ին:

«Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչը: Բրատուշեկը կոչ է արել պատգամավորներին՝ «հրաժարվել վարչապետի պաշտոնում նոր թեկնածուի առաջադրման իրենց իրավունքից», որպեսզի հնարավորինս արագ նոր ընտրություններ հայտարարվեն:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ