Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պարսից ծոցից՝ Միջերկրական ծով

Պարսից ծոցից՝ Միջերկրական ծով
04.05.2014 | 13:25

Իրանի ներգործության շրջանակը հիմա տարածվում է մինչև Միջերկրական ծովի ափերը և Թեհրանի պաշտպանական գիծն անցնում է Հարավային Լիբանանով՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին: «Իհարկե, Բաշար Ասադին գահընկեց անելու ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Կաթարի և եվրոպական պետությունների ռազմավարությունը անհաջողության մատնվեց, արևմտյան, արաբական ու սիոնիստական ճակատի ռազմավարական ձախողումը Իրանի մեծ հաղթանակն է»,- ասել է Սաֆավին՝ Իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի վետերանների հետ հանդիպման ժամանակ Իսֆահան (Սպահան) նահանգում: Նա ընդգծել է, որ Իրանը հիմա ազդեցիկ պետություն է դիտվում Իրաքում, Սիրիայում ու Միջերկրական ծովի երկրներում: Հաղթանակի հասնելով Սիրիայում՝ երկիրը երրորդ անգամ աշխարհին ապացուցեց իր տարածաշրջանային ներգործությունը՝ նշել է գեներալ-մայորը: Սաֆավին հավելել է, որ Արևմուտքը մտահոգված է Իրանի ներգործության մեծացմամբ Պարսից ծոցից մինչև Միջերկրականի ափերը:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ