Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ-ն փորձում է հասնել ՈՒկրաինայի ընտրությունների հետաձգմանը` մինչև իրավիճակի կայունացում

ՌԴ-ն փորձում է հասնել ՈՒկրաինայի ընտրությունների հետաձգմանը` մինչև իրավիճակի կայունացում
05.05.2014 | 13:32

ՌԴ հանրային պալատը ՄԱԿ-ին և ԵՄ-ին ուղղված դիմում է պատրաստում, որով առաջարկելու է հետաձգել ՈՒկրաինայում մայիս 25-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարել է ՀՊ-ի փոխքարտուղար Վլադիսլավ Գրիբը: «Հանրային պալատը ՄԱԿ-ին և ԵՄ-ին ուղղված պաշտոնական դիմում է պատրաստում` առաջարկով, որպեսզի աշխարհի առաջատար երկրների համատեղ դիվանագիտական ջանքերով հասնենք նախագահական ընտրությունների հետաձգմանը` մինչև իրավիճակի կայունացում»,- ասել է Գրիբը:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ