Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ֆրանսիան սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Ֆրանսիան սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
05.05.2014 | 13:33

ԵՄ-ն պետք է անցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլին, եթե ՈՒկրաինան չկարողանա նախագահական ընտրություններ անցկացնել մայիսի 25-ին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: «Մենք արդեն ընդունել ենք պատժամիջոցների երկու փուլ: Եթե մայիսի 25-ի ընտրությունները չկայանան, մենք կանցնենք հաջորդ փուլին»,-գրել է պաշտոնյան Twitter-ի իր էջում: Լորան Ֆաբիուսի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում եվրոպական երկրները չեն կարող չգործել. «Մենք չենք պատերազմում Ոուսաստանի հետ, քանի որ դա իմատ չէր ունենա, սակայն ձեռքերը ծալած նստել նույնպես չենք կարող»:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ