Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նախագահի մեր թեկնածուն Էրդողանն է. Թուրքիայի փոխվարչապետ

Նախագահի մեր թեկնածուն Էրդողանն է. Թուրքիայի փոխվարչապետ
05.05.2014 | 16:16

Թե՛ ժողովուրդը, թե՛ լրատվամիջոցները գիտեն՝ ով լինի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն՝ Թուրքիայի նախագահի պաշտոնի համար, նա էլ հաղթելու է՝ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։ «Մենք հարյուր տոկոսով վստահ ենք, որ մեր թեկնածուն լինելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վարչապետի պաշտոնում 12 տարվա հաջող աշխատանքից հետո նա արժանի է երկրի նախագահը դառնալու»,- հայտարարել է նա։ Առընչը վստահ է, որ անգամ ընդդիմության ընտրազանգվածն այս անգամ ընտրելու է ԱԶԿ-ի թեկնածուին։ Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին։ Երկրորդ փուլն, անհրաժեշտության դեպքում, կկայանա օգոստոսի 24-ին։

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ