Եվրոպայի խորհուրդը պարտավոր է Կիևին կոչ անել՝ անսակարկ կատարել Ժնևի համաձայնությունները՝ իրավիճակի լիցքաթափման և ՈՒկրաինայի նոր Սահմանադրության մշակման վերաբերյալ՝ նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ԵԽ նախարարների խորհրդում մայիսի 5-6-ին հանդիպումների առիթով: «Մեր ելակետն է՝ Եվրոպայի խորհուրդը պարտավոր է Կիևի ներկա դե ֆակտո իշխանություններին կոչ անել առանց սակարկման կատարել ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունները իրավիճակի լիցքաթափման և նոր Սահմանադրության նախապատրաստման ուղղությամբ, որը հաշվի կառնի ուկրաինական բոլոր տարածաշրջանների օրինական ակնկալիքներն ու մտահոգությունները», - նշված է այսօր ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: