Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրդողանն, ըստ ամենայնի, կառաջադրվի նախագահի պաշտոնում

Էրդողանն, ըստ ամենայնի, կառաջադրվի նախագահի պաշտոնում
05.05.2014 | 19:53

Ռեջեփ էրդողանն ըստ ամենայնի կառաջադրվի օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում՝ որպես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Թուրքական թերթի տեղեկություններով՝ Էրդողանի առաջադրման մասին սկզբունքային որոշումը կայացվել է իշխող կուսակցության գործադիր մարմնի մայիսի 2-ին Անկարայում կայացած 4-ժամանոց դռնփակ նիստի ընթացքում: «Այս նիստից հետո կարող եմ ասել, որ Էրդողանի առաջադրման հավանականությունը մեծացել է», - նշել է փոխվարչապետ Բեշիր Աթալայը:
Sabah-ի տեղեկություններով, թուրքական կառավարության մեկ այլ փոխվարչապետ` Բյուլենթ Առընչը, կիրակի օրը Բուրսա քաղաքում հայտարարել էր․ - «Հաստատ կարող եմ ասել, որ մեր թեկնածուն Էրդողանն է»:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ