Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալի Հասանով. «Հորադիզի օկուպացիայի հրամանը տվել է Սերժ Սարգսյանը»

Ալի Հասանով. «Հորադիզի օկուպացիայի հրամանը տվել է Սերժ Սարգսյանը»
05.05.2014 | 19:54

«Հաշվարկներ են ընթանում միջազգային փորձագետների մակարդակով: Համաձայն այդ հաշվարկների՝ օկուպացիայի արդյունքում Ֆիզուլու շրջանին վնաս է հասցվել ոչ թե 5. 5, այլ 31 մլրդ մանաթ»,- հայտարարել է Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովը` Հեյդար Ալիևի ծննդյան 91-ամյակի առթիվ նկարահանված «Վստահ է մեծ հաղթանակում» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված է Հորադիզի շրջանին:

Ըստ apa.az-ի՝ Հասանովն ասել է, թե «հայերի կողմից Հորադիզի զավթումը պատահական չի եղել»: «Ինչո՞ւ հայերը օկուպացրին Հորադիզ քաղաքը: Որովհետև Հորադիզում էին գտնվում տարածաշրջանային նավթաբազան, խաղողի ընդունման և գյուղտեխնիկայի վերանորոգման կետերը: Երկրորդ` Հորադիզի օկուպացիայով շրջափակման մեջ հայտնվեցին Ֆիզուլու, Ջեբրայիլի և Զանգելանի շրջանները: Երրորդ` հայերը Հորադիզը զավթելով կարող էին կապ հաստատել Իրանի հետ: Հորադիզով էին անցնում երկու գլխավոր տրանսպորտային զարկերակները` Բաքու-Երևան ավտոճանապարհը և երկաթուղին: Տեղանքը, որը կոչվում է Լյալյա թեփե, նույնպես ուներ ռազամավարական նշանակություն, քանի որ այնտեղից երևում են Բեյլյագանի և Իմիշլիի տարածքները: Այդ պատճառով Հեյդար Ալիևը հրաման է տվել գրոհել հենց այն ուղղությամբ: Հորադիզում հայերի կորուստը եղել է երեք անգամ ավելի, քան` մերը: Մեզանից մեկ զինվոր է զոհվել: Հորադիզի օկուպացիայի հրամանը տվել է Հայաստանի այժմյան նախագահ Սերժ Սարգսյանը»,-ասել է Հասանովը:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ