Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ն ցանկանում է ավելացնել իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ն ցանկանում է ավելացնել իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում
07.05.2014 | 12:16

ՆԱՏՕ-ն քննարկում է մշտական զորաբաժանումների տեղակայման հնարավորությունը Արևելյան Եվրոպայի մի քանի մասերում: Այս մասին հայտարարել է դաշինքի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է դա քննարկենք, և մենք կշարունակենք դա մեր պետությունների ղեկավարության հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ կստացվի դրանից»,- ասել է Բրիդլավը Օտտավայում տեղի ունեցած ասուլիսում:

Այս պահին ՆԱՏՕ-ի ցամաքային, ռազմա-ծովային և ռազմա-օդային ուժերը գտնվում են Մերձբալթիկայում, Լեհաստանում և Ռումինիայում` կարճաժամկետ ռոտացիայի կարգով:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ