Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գյուլ. «Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանն անում են ամեն ինչ տարածաշրջանի կայունության ապահովման համար»

Գյուլ. «Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանն անում են ամեն ինչ տարածաշրջանի կայունության ապահովման համար»
06.05.2014 | 12:28

«Թբիլիսի-2014» միջազգային գագաթնաժողովը ևս մեկ անգամ հաստատում է բազմակողմանի և կառուցողական համագործակցությունը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` այսօր Թբիլիսիում մեկնարկած գագաթնաժողովին: Ըստ Грузия online-ի՝ Թուրքիայի նախագահն ասել է, թե գագաթնաժողովում կողմերը մանրամասն կքննարկեն համատեղ նախագծերը, այդ թվում` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավաթամուղի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունների հարցերը:

«Այդ նախագծերը կարևոր են ոչ միայն տարածաշրջանի համար, այլև գլոբալ մասշտաբով: Մենք բոլորս գիտակցում ենք այդ գլոբալ նախագծերի կարևորությունը, և այս երեք երկրներն անում են ամեն ինչ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության ապահովման համար»,-ասել է Գյուլը:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ