Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը Frankfurter Allgemeine Zeitung-ում հրապարակված հոդվածում 5 քայլ է առաջարկել, որոնք կարևոր է համարում ՈՒկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար: Նրա կարծիքով` առաջին հերթին Ժնևում պետք է ևս մեկ հանդիպում տեղի ունենա` ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև: Բացի այդ, «չի կարելի մոռանալ նաև նախագահական ընտրությունների մասին, քանի որ դա օրինական կդարձնի ՈՒկրաինայի ներկա իշխանություններին»: Երրորդ, ԵԱՀԿ-ն պետք է աջակցի հակամարտող կողմերի միջև բանակցություններին բոլոր մակարդակներում:
Հատկապես, ուշադրություն պետք է դարձնել սահմանադրական բարեփոխումներին: Վերջապես, «բոլոր ոչ պետական խմբավորումները պետք է զինաթափվեն, իսկ հասարակական շենքերը` ազատվեն»: