Ահմեդ Մաայտիքը մայիսի 5-ին դարձել է Լիբիայի նոր վարչապետը՝ հայտարարել է Համազգային կոնգրեսի խոսնակ Նուրի Աբու Սահմեյնը: Առաջիկա 15 օրում նա պետք է ձևավորի նախարարների կաբինետը և ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:
Մաայտիքը Մուամար Քադաֆիի իշխանազրկումից հետո արդեն հինգերորդ վարչապետն է, նա 42 տարեկան է և Լիբիայի ամենաերիտասարդ վարչապետն է:
Նրա նախորդը՝ Աբդալա ալ Տանին հրաժարական տվեց ապրիլի 13-ին՝ նշանակումից հինգ օր հետո՝ հրաժարականը բացատրելով սեփական և հարազատների կյանքին սպառնացող վտանգով՝ ասելով, որ իր ընտանիքի վրա մահափորձ է կատարվել, որի ժամանակ կարող էին տուժել խաղաղ քաղաքացիներ: