Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջեյն Փսաքի. «ՈՒորլիքը վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը»

Ջեյն Փսաքի. «ՈՒորլիքը վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը»
09.05.2014 | 00:39

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի ելույթը Քարնեգի հիմնադրամում արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական տեսակետը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեյն Փսաքին: Նա ասել է, որ ամերիկացի համանախագահը խոսել է հիմնական սկզբունքների մասին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Փսաքին նշել է, որ ՈՒորլիքը ոչ մի նորություն չի ասել, այլ հերթական անգամ ընդգծել է ԱՄՆ-ի դիրքորոշումն ու հավատարմությունն այդ գործընթացին։

Հարցին՝ ՈՒկրաինայի իրադարձությունների և ղարաբաղյան բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելու միջև կապ կա՞, ԱՄՆ-ը մտավախություն ունի՞, որ տարածաշրջանում կարող է մեկ այլ զինված հակամարտություն ծագել և փորձում է կանխել՝ ակտիվացնելով գործընթացը, Փսաքին արձագանքել է «Ես տեղյակ չեմ որևէ կապի մասին: Ակնհայտ է, որ մենք նվիրված ենք մնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին և մնում ենք համանախագահ: Եվ ձեզ ծանոթ են մեր ջանքերը ՈՒկրաինայում: Տեղյակ չեմ այս երկուսի միջև որևէ կապի մասին»:
Պետդեպարտամենտի խոսնակը ծանոթ չէր Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությանը և խոստացել է հետաքրքրվել:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ