Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆաբիուսը դեմ է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը

Ֆաբիուսը դեմ է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը
10.05.2014 | 13:43

«Մենք չենք կարող ընդունել Ղրիմի միացման, ՈՒկրաինայի հնարավոր վերահսկողության կամ ռազմական միջամտության փաստը: Մյուս կողմից` մենք չպետք է ռազմական հակամարտություն սկսենք Ռուսաստանի հետ: Ճնշում գործադրելու համար գոյություն ունեն դիվանագիտություն և պատժամիջոցներ»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` Washington Post-ին տված հարցազրույցում: Ֆաբիուսը կարծում է, որ ՈՒկրաինայի ընտրությունները պետք է տեղի ունենան, քանի որ տվյալ պահին ՈՒկրաինան լեգիտիմ նախագահ չունի: Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքով` եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի, ոոոնք անհնար դարձնեն ՈՒկրաինայի ընտրությունները, կամ փորձ արվի դրանք ներկայացնել որպես անօրինական, Ռուսաստանի նկատմամբ կխստացվեն պատժամիջոցները:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ