Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մոնսերատ Կաբալյեին տանն են հարցաքննել

Մոնսերատ Կաբալյեին տանն են հարցաքննել
10.05.2014 | 13:46

Իսպանական հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն ցուցմունք է տվել հարկերից խուսափելու գործով: 81-ամյա երգչուհու հիվանդության հետ կապված քննիչը այցելել է նրա տուն: Կաբալյեն պնդել է, որ 2010-ին հիմնականում բնակվել է Անդորրայում, Բարսելոնա մեկնել է միայն բժիշկներին այցելելու նպատակով և այդ պատճառով էլ հարկերը չի վճարել: Չնայած դրան՝ անցած շաբաթ Կաբալյեն 300 հազար եվրո է վճարել հարկային մարմիններին` մասնակի մարելով պարտքը:

Հիշեցնենք, որ ապրիլին Բարսելոնայի դատարանը սկսել էր քննել Մոնսերատ Կաբալյեի դեմ ներկայացված հայցը: Նա մեղադրվում է 2010-ին 500 հազար եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ: Քննության վարկածով Կաբալյեն Անդորրայում կեցութան իրավունք է ստացել իսպանական գանձարանին հարկեր վճարելուց խուսափելու համար:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ