Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաքուն «սադրանք» է որակում Կալիֆոռնիայի խորհրդարանի բանաձևը

Բաքուն «սադրանք» է որակում Կալիֆոռնիայի խորհրդարանի բանաձևը
10.05.2014 | 14:02

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի ընդունած բանաձևը «հռչակագրային բնույթ է կրում, և հետևաբար՝ չունի ոչ մի քաղաքական և իրավաբանական ուժ», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Աբդուլաևն ասել է, թե Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը արտացոլված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարություններում:
Աբդուլաևը «անարդարացի քայլ» է որակել բանաձևի ընդունումը և հայտարարել, թե այն հակասում է առաջին հերթին Միացյալ Նահանգների շահերին:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև որպես «սադրանք» է գնահատել բանաձևի ընդունումը հայկական ուժերի կողմից Շուշիի նկատմամբ վերահսկողություն հաստատելու 22-ամյակի օրը՝ մայիսի 8-ին, և պնդել, թե «հայկական լոբբին և նրանց ձեռքում գործիք դարձած մարդիկ» աչք են փակում հակամարտության էության վրա և գործում իրենց սահմանափակ շահերի շրջանակում՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանում իրավիճակի սրման համար:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ