Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` G7-ի երկրները մշակում են ՈՒկրաինային աջակցելու պլան` կանխելու էներգակիրները որպես քաղաքական զենք օգտագործելը, եթե Ռուսաստանը որոշի ձմռանը դադարեցնել գազի մատակարարումները: Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Դեյվին հայտարարել է, որ պլանը պատրաստ կլինի արդեն հունիսին: G7-ն արդեն իսկ ընդունել է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը կրճատելու ծրագիր: Դեյվի կարծիքով` արևմտյան երկրները գիտակցում են Կրեմլի սպառնալիքների կանխման կարևորությունը: G7-ի պլանների թվում մտնում են հեղուկացված գազի օգտագործման տերմինալների կառուցումը, խողովակաշարերի ցանցի ընդլայնումը, ԱՄՆ-ից թերթաքարային գազի արտահանման սահմանափակումների վերացումը: