Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայ-թուրքական հարաբերությունների ասպարեզ են մտնում ՀԿ-ները

Հայ-թուրքական հարաբերությունների ասպարեզ են մտնում ՀԿ-ները
10.05.2014 | 18:44

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով գործի են լծվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գրում է թուրքական gercekgundem կայքը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915-ի դեպքերին առնչվող ցավակցական ուղերձից հետո քաղաքացիական հասարակության կառույցները սկսել են քայլեր ձեռնարկել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար։ Թուրքիայի և Հայաստանի 8 հասարակական կազմակերպությունների հայ-թուրքական կարգավորմանն աջակցություն հայտնելու ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ կտրամադրվեն։ 200 հազար եվրո դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորելու է 20 տարբեր ծրագրեր՝ յուրաքանչյուրը 5-30 հազար եվրո արժողությամբ։ Ծրագիրը նախատեսում է աջակցություն երկու երկրների ժողովուրդների կապերի ամրապնդմանը, տնտեսական և գործարար, կրթական և մշակութային կապերի ստեղծմանը, անկողմնակալ տեղեկատվությունը երկու կողմերին հասցնելուն։ Գուցե ՌԴ դեսպանը Հայաստանում հենց ա՞յդ պատճառով էր կոչ անում հասարակական կազմակերպություններին «չեզոքացնել»:

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ