ԱՄՆ-ը մտադիր չէ վերադառնալ ռուսական նախաձեռնության քննարկմանը, որը նախատեսում էր համաեվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի` զինյալների և միջազգային անվտանգության նկատմամբ վերահսկողության հարցերով տեղակալ Ռոուզ Գոտեմյուլլերը: Պետքարտուղարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ-ը շահագրգիռ է Եվրոպայում սովորական զինյալների նկատմամբ վերահսկողության համակարգի արդիականացման հարցում և համագործակցում է Ռուսաստանի հետ այդ գործընթացի շրջանակներում: «Մենք կշարունակենք աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ` որոշակի առաջարկներ մշակելու ուղղությամբ», - հավելել է նա: