Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված չէ լքել պաշտոնը նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ գրում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Բուրհան Քուզուն: «Օրենքում ամեն ինչ հստակ գրված է: Երկրի վարչապետն այն մարդկանց թվին չի պատկանում, ովքեր պարտավոր են լքել պաշտոնը նախագահական ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է նա: Քուզուն նաև ասել է, որ եթե վարչապետը ընտրվի նախագահ, կմնա պաշտոնում՝ մինչև պաշտոնապես նախագահի պարտականություններին անցնելը: