Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օդային արկածներ

Օդային արկածներ
11.05.2014 | 13:28

ՈՒկրաինան օդ է բարձրացրել երկու МиГ-29, որպեսզի Քիշնևում հարկադիր վայրէջք կատարի ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը: Մեդինսկին մինչ այդ հայտարարել է, որ ՈՒկրաինայի իշխանությունները թույլ չեն տվել ինքնաթիռի թռիչքը իրենց օդային տարածքով և հարկադրել են վերադառնալ Քիշնևով: Twitter-ի իր էջում Մեդինսկին գրել է, որ ՈՒկրաինան սկզբից թույլ է տվել ՌԴ պատվիրակության թռիչքը, որի կազմում էին ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, կառավարության անդամներ, իսկ հետո մտքները փոխել են և ինքնաթիռը վերադարձրել: Մի քանի ժամ ավելի շուտ նույն խնդրի առաջ է հայտնվել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Նրա ինքնաթիռը ևս ՈՒկրաինայի օդային տարածքից ետ է վերադարձվել Քիշնևով: Ռոգոզինին հաջողվել է Մոսկվա հասնել, թեպետ ՈՒկրաինան ու Ռումինինան փակել են իրենց օդային տարածքը նրա ինքնաթիռի համար: ՌԴ փոխվարչապետը Facebook-ի իր էջում հրապարակել է Ռումինիայի ու ՈՒկրաինայի՝ իրենց օդային տարածքը տրամադրելու մերժումների տեքստերը: Ռումինիան իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ «ինքնաթիռում գտնվում են անձինք, ում արգելված է հատել Ռումինիայի օդային տարածքը՝ ԵՄ խորհրդի 2014 մարտի 17 և 21–ի որոշումներով»: ՈՒկրաինան հայտարարել է, որ «Rusjet (RSJ) ավիաընկերությանը թռիչքների թույլտվություն չի տրվելու, որովհետև կոպտորեն խախտվել են ՈՒկրաինայի օդային տարածքի օգտագործման կանոնները, այսինքն՝ վայրէջք է կատարվել Սիմֆերոպոլի փակ օդակայանում»:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ