Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Լիտվայում նախագահական ընտրություններ են
11.05.2014 | 15:34

Լիտվայում այսօր նախագահական ընտրություններ են տեղի ունենում: Գործող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն թեկնածուներից մեկն է: Հարցումների համաձայն նրա վարկանիշը բավականին բարձր է: Այն ավելի է բարձրացել շնորհիվ ՈՒկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների նկատմամբ նրա կոշտ դիրքորոշման: Հայտնի է, որ Գրիբաուսկայտեն հանդես է գալիս ընդդեմ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման: Վերլուծաբանների կարծիքով՝ բնակչության մասնակցության ցածր տոկոսի արդյունքում մեծ է երկրորդ փուլի հավանականությունը: Դալիա Գրիբաուսկայտեից բացի, նախագահի աթոռի համար պայքարում են ևս վեց թեկնածուներ:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ