Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր` մայիսի 11-ին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է «բաց դիրքորոշում» ցուցաբերել «վեցնյակի» հետ միջուկային խնդրի շուրջ առաջիկայում տեղի ունենալիք բանակցությունների ժամանակ: «Վեցնյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան,Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան) և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա Վիեննայում` մայիսի 13-16-ը:
Իրանի ներկայացուցիչ Համիդ Բաեդինեժադը մայիսի 6-7-ը Նյու Յորքում կայացած «վեցնյակի» ներկայացուցիչների հետ փորձագիտական հանդիպմանը նշել է կողմերի կառուցողական մոտեցման մասին: ԵՄ ներկայացուցիչները նույնպես դրական են գնահատել տեխնիկական հանդիպման արդյունքները: