Մայիսի 11-ի գիշերը Սլավյանսկում գրոհայինները գնդակոծել են հեռուստաաշտարակը հսկող ուկրաինական զինվորական ստորաբաժանումները: Անջատողականները զինվորների նկատմամբ ականանետներ են կիրառել: Այդ մասին հաղորդել է ՈՒկրաինայի պաշտպանության նախարարությունը: «Հրաձգության արդյունքում վիրավորվել է ուկրաինացի զինծառայող: Նրան առաջին օգնություն են ցուցաբերել և ուղղաթիռով տեղափոխել զինվորական բուժհաստատություն: ՈՒկրաինացի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: