ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցող հանրաքվեի արդյունքներով նոր սուբյեկտ կստեղծվի: Այս մասին հայտարարել է Դոնեցկի շրջանի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարևը: «Հանրաքվեն մեզ համար նոր սուբյեկտի ստեղծում է»,-ասել է Գուբարյովը: Վերջինս չի հաստատել, թե հաջորդ քայլը լինելու է Դոնեցկի շրջանի` Ռուսաստանին միացումը: «Դեռևս վաղ է ինչ-որ բան ասել այդ առումով», -ասել է նա:
Նշենք, որ այսօր` մայիսի 11-ին ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի է ունենում հանրաքվե` շրջանների կարգավիճակի վերաբերյալ, որը կազմակերպել են դաշնայնացման կողմնակիցները: