Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ճշմարտությո՞ւն, թե՞ մի մասը միայն

Ճշմարտությո՞ւն, թե՞ մի մասը միայն
12.05.2014 | 11:37

ՈՒկրաինայի ԱԳՆ-ն հարավ-արևելքում հանրաքվեի անցկացումը Դոնբասի բնակիչների իրական տրամադրությունները թաքցնելու փորձ է համարում, նրանց մեծամասնությունը կողմ է միասնական պետությանը, հաղորդում է UNN-ն:
Որպես ապացույց՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը բերում է Pew Research Center-ի կատարած հասարակական հարցման արդյունքները:
Հարցման արդյունքների համաձայն՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում բնակչության 70%-ը կողմ է միասնական պետությանը, միայն 18%-ն է աջակցում Ուկրաինայից մարզի անջատմանը: Ուկրաինայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ նման տվյալներ է հրապարակել նաև Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, որի հարցման համաձայն՝ Ուկրաինայի հարավարևելյան շրջանների բնակիչների միայն 15%-ն է կողմ Ռուսաստանի հետ միավորվելուն, իսկ Դոնեցկի մարզում այդ ցուցանիշը 27,5% է: Սոցիոլոգիական ուսումնասիրություններից պարզվել է, որ բողոքների հիմքում ընկած են սոցիալ-տնտեսական, այլ ոչ թե լեզվական պատճառները:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ