Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չաք Հեյգել. «Ռուսները կարող են համարել, որ իրենք ինչ-որ կերպ հաղթում են, սակայն…»

Չաք Հեյգել. «Ռուսները կարող են համարել, որ իրենք ինչ-որ կերպ հաղթում են, սակայն…»
12.05.2014 | 11:39

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ABC հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հակառակորդն է Ուկրաինայի հարցով, սակայն ոչ թշնամին: «Թշնամու կարգավիճակ տալը շատ հեշտ է: Մենք Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չենք: Կարելի՞ է թշնամի համարել նրան, ում հետ չես պատերազմում»,- հարցրել է Հեյգելը: Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանին բնութագրել է որպես հակառակորդ Ուկրաինային վերաբերող հարցում: Հեյգելը կոչ է արել չառաջնորդվել այն սկզբունքով, որով երկրին միանշանակ գնահատում են կամ որպես գործընկերոջ, կամ հակառակորդի. նա այդ մեթոդը փոքր-ինչ «պարզունակ» է համարել:
«Ռուսաստանը շարունակում է մեկուսացնել իրեն հանուն կարճաժամկետ շահի: Ռուսները կարող են համարել, որ իրենք ինչ-որ կերպ հաղթում են, սակայն աշխարհում խոսքը միայն կարճաժամկետ նախադրյալների մասին չէ»,-հստակեցրել է Հեյգելը:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ