Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԽ գլխավոր քարտուղարը Բաքու կժամանի մայիսի 20-23-ին

ԵԽ գլխավոր քարտուղարը Բաքու կժամանի մայիսի 20-23-ին
12.05.2014 | 11:42

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի պաշտոնական այցը Բաքու նախատեսվում է մայիսի 20-23-ին: Նա կմասնակցի ԵԽԽՎ Բյուրոյի և ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստերին՝ հայտնել են Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի մամլո ծառայությունում: Յագլանդի այցը նախատեսվում էր ապրիլի 24-ին և մայիսի 8-ին, սակայն երկու անգամ էլ հետաձգվել է: Մայիսի 14-ից պաշտոնապես մեկնարկում է Ադրբեջանի 6-ամսյա նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ