Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը կխոսի հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո

Պուտինը կխոսի հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո
12.05.2014 | 12:17

Պուտինը ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների կարգավիճակի հանրաքվեի մասին «իր վերաբերմունքը կձևակերպի» արդյունքների ամփոփումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Կանխագուշակելը (թե ինչպիսին կլինի Պուտինի որոշումը) դժվար է»,- նշել է Պեսկովը: Հարցին, թե Պուտինի դիրքորոշման վրա կազդի՞ այն, որ ինքն անձամբ է խնդրել, որպեսզի հետաձգեն հանրաքվեն, Պեսկովն ասել է. «Չի խնդրել, այլ նման առաջարկ է արել»:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի` Ռուաստանին ուղղված կշտամբանքները Պեսկովը համարել է «բացարձակ հիմարություն»: «Ինչո՞ւ Արևմուտքը չկարողացավ կանխել զրահամեքենաների կիրառումը Սլավյանսկում ու Կրամատորսկում և խուսափել խաղաղ բնակիչների գնդակահարությունից: Նրանք չեն օգտագործել իրենց ազդեցությունը, բայց նրանք ոչ մի կապ չունեն, իսկ Ռուսաստանը ամեն ինչում մեղավոր է», -ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ