Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհի քաղաքական քարտեզը նորանում է

Աշխարհի քաղաքական քարտեզը նորանում է
13.05.2014 | 11:27

Ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները իրենց հայտարարել են ինքնիշխան պետություն և մտադիր են մտնել ՌԴ կազմի մեջ: Մայիսի 12-ին ԴԺՀ-ի ժամանակավոր կառավարության վարչապետ Դենիս Պուշիլինը ասել է. «Ելնելով ԴԺՀ-ի ժողովրդի կամահայտնությունից և պատմական արդարության վերականգնման համար խնդրում ենք ՌԴ-ին քննարկել ԴԺՀ-ն ՌԴ-ի կազմում ընդգրկելու հարցը»: Մայիսի 11-ին Դոնեցկի մարզում անցկացվեց ոչ պաշտոնական հանրաքվե, կազմակերպիչների տվյալներով քվեարկողների 90 տոկոսը կողմ են մարզի անկախությանը: Նախապես ծրագրվում էր ևս մեկ հանրաքվե՝ ՌԴ-ին միանալու հարցով, սակայն հետո ԴԺՀ-ի ներկայացուցիչները հրաժարվել են այդ մտքից: Մեկնաբանելով Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքները (համանման հանրաքվե եղել է և Լուգանսկի մարզում), Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում այդ մարզերի բնակիչների կամահայտնությանը: Մոսկվան նաև հույս է հայտնել, որ «հանրաքվեների արդյունքների գործնական իրականացումը քաղաքակիրթ ճանապարհ կունենա՝ երկխոսությամբ Կիևի, Դոնեցկի, Լուգանսկի ներկայացուցիչների միջև»: «Նշում ենք բնակչության մեծ մասնակցությունը, չնայած քվեարկությունը կասեցնելու փորձերին: Դատապարտում ենք ուժի կիրառման դեպքերը, ներառյալ ծանր տեխնիկայի օգտագործումը խաղաղ քաղաքացիների դեմ, որ մարդակային զոհերի է հանգեցրել», ասված է արձագանքում: Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի հանրաքվեները չէին համաձայնեցվել կենտրոնական իշխանության հետ: Կիևում հանրաքվեները համարում են անօրինական, արդյունքները՝ ոչ իրավական, կազմակերպիչներին սպառնում են քրեական պատասխանատվության ենթարկել: Կիևի հետ համամիտ են ԱՄՆ-ը և ԵՄ-ն:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ