ՌԴ պետդումայի բոլոր չորս ֆրակցիաների ներկայացուցիչները մտադիր են այսօր աշխարհի խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ուղղված դիմում ընդունել` կապված «ՈՒկրաինայում մարդասիրական աղետի» հետ: «Պետդուման հայտարարում է անհապաղ միջխորհրդարանական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտության մասին` մշակելու համար մոտեցումներ, որոնք կնպաստեն ՈՒկրաինայում լարվածության թուլացմանը և քաղաքացիների անվտանգության վերականգնմանը: ՈՒշադրության է արժանի ԵԱՀԿ շվեցարական ներկայացուցչի կողմից 2014-ի մայիսի 7-ին առաջարկված «ճանապարհային քարտեզը»»,- ասվում է դիմումի մեջ:
Նշենք, որ Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալթերի առաջարկած «ճանապարհային քարտեզը» ներառում է չորս կետ. բռնության բացառում, զինաթափում, ազգային երկխոսություն և աջակցություն ՈՒկրաինայի կառավարությանը` ապահովելու համար բարենպաստ պայմաններ մայիսի 25-ին տեղի ունենալիք ընտրությունների ազատ և արդար անցկացման համար: Բուրկհալթերի առաջարկությունը արժանացել էր բոլոր չորս կողմերի` ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հավանությանը: